Վարչական ղեկավարներին.
- Խիստ ուշադրություն դարձնել և ժամանակին պատասխանել ստացած շրջաբերական նամակներին,
- հատուկ ուշադրություն դարձնել քաղաքաշինության և կառուցապատման թույլտվությունների տրամադրման կարգին և փասթաթղթերին՝ բացառապես գործել ըստ սահմանված կարգի և օրենքով թույլատրված շրջանակներում: Շուտափույթ կերպով վերացնել առկա թերությունները,
- գործընթացներն իրականացնելիս ղեկավարվել ՙՙՏեղական ինքնակառավարման մարմինների մասինՙՙ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներում,
- բնակիչներին արագ և տեղում սպասարկելու նպատակով, տեղեկանքների և քաղվածքների տրամադրումը կատարել տեղում՝ համագործակցելով համայնքապետարանի հետ,
- ներկայացնել բնակավայրերի խնդիրները ըստ առաջնահերթության՝ հնգամյա զարգացման ծրագիրը կազմակերպելու նպատակով:
Համայնքի ղեկավարի կողմից անդրադարձ կատարվեց.
- կադաստրի կոմիտեի կողմից համայնքի կադաստրային քարտեզների ճշտման և ուղղման, համայնքի վարչական սահմանների տեղեկատվական բազայի ամբողջական թարմացման նախատեսվող աշխատանքներին,
- ցրտահարության վնասների գնահատման և տոկոսային պատկեր ստանալուն,
- եկամուտների հավաքագրման, աղբահանության պայմանագրերի կնքման, պարարտանյութերի բաշխման, սելավատարների, դաշտամիջյան գերեզմաններ տանող ճանապարհների մաքրման, բարեկարգման, մի շարք բնակավայրերում առկա ոռոգման, կոյուղու սպասարկման, ինչպես նաև շատ այլ խնդիրների ըստ հեթականության և առաջնահերթության կազմակերպելուն: |