Բոլոր բաժնի պետերին՝ հանձնարարականները կատարել հնարավորինս որակյալ և հետևողական լինել աշխատանքների կատարման ժամկետների նկատմամբ:
Գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյանին և քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժ/պ Պողոսյանին -
Ակտիվ աշխատանքներ տանել Հայաստանի Հնարապետության կառավարություն ներկայացվող սուբվենցիոն ծրագերի մշակման, փորձաքննության աշխատանքները ժամանակին կատարելու ուղղությամբ:
Կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի ժ/պ՝ Ա. Եփրեմյանին
1.Կազմել և ներկայացնել ավագանու որոշման նախագիծ «Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման նորմերի կատարման համար համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի արտոնություններ սահմանելու մասին»՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող` հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի նկատմամբ:
2.Խստագույնս ուշադրություն դարձնել համայնքի մաքրությանը, ծառերի չորացած ճյուղերի ժամանակին էտմանը, հեռացված չոր ճյուղերի և աղբի հեռացման աշխատանքներին:
Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի ժ/պ Նարեկ Գալստյանին-
1.Դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներն կատարել ժամանակին և պատշաճ որակով:
2.Հետևել, որ համայնքում կանաչապատման աշխատանքները կատարվեն ճիշտ ժամանակին:
3.Ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի հայեցի անվանակոչման վերաբերյալ:
Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի պետի ժ/պ Զարեհ Հակոբջանյանին--
Գիշերային ակումբների օրինական գործունեության համար մշտապես կատարել ուսումնասիրություններ, այդ ժամերին գործունեություն ծավալելու պարագայում, արդյոք, չի խանգարվում հարակից տարածքների բնակիչների իրավունքները: Մշտապես հետևողական աշխատանքներ տանել և ներկայացնել առաջարկներ:
Եկամուտների հաշվառման բաժնի պետի ժ/պ Ռուբեն Ավետիսյանին--
Աշխատանքներ տանել, որ Արտաշատ համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերը ապահովվեն վճարային տերմինալներով:
Գնումների բաժնի պետի ժ/պ Փայլակ Հակոբյանին--
Համայնքում գնումների գործընթացը կատարել հնարաորինս սեղմ ժամկետներում: |