Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի Կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ՝ 51516,ծածկագիր՝03009CWNAVBL/ և ուսումնասիրելով Ժ․Մեսրոպյանի 25․07․2022 թվականի թիվ Մ-4536 դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
Արտաշատ համայնքի, Այգեզարդ գյուղում գտնվող, Ժորժիկ Մեսրոպյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-009-0031-0008 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Այգեզարդ գյուղ,Ա․դիլոյան փողոց թիվ 1։