Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արամ Մարգարյանի 14․10․2025 թվականի ՃՀԱ/235/34463-25 հայտը՝ որոշում եմ․
1․Արամ Մարգարյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Գ․ Նարեկացու փողոց 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0221-0002 կադաստրային ծածկագրով հողամասում մեկ հարկանի բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արամ Մարգարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: