Մարգարիտ Ադիբեկի Սահակյանը /հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ․Դիմիտրով, Պուշկինի փող․, բն․ 7/ հանդիսանալով հողի հարկի գծով հարկային պարտավորություններ վճարող սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29․1-րդ հոդվածի, 30-րդ հոդվածի 1-ին մասի բ ենթակետի և 34-րդ հոդվածների հիմքով Արտաշատի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է լսման օր:
Մարգարիտ Ադիբեկի Սահակյանին ուղարկված ծրարը հետ է վերադարձվել համայնքապետարան «մահացած» նշումով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 247-րդ հոդվածի 9-րդ մասով, որոշում եմ․
1.Մարգարիտ Ադիբեկի Սահակյանի վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կարճել: