Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N Տեղական վճարի արտոնություն
 

Զեկ. ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի  պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.

Արտաշատ համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով սահմանել հետևյալ արտոնությունները՝
 1.Համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների ծառայություններից օգտվող երեխաների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել՝
 1)Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում  ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած  զինծառայող ծնող, եղբայր կամ քույր ունեցող երեխաների համար,
 2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,
 3) Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված,  Արատաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատած ընտանիքների      երեխաների համար,
 4) ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ համարվող զինծառայող եղբայր, քույր ունեցող  երեխաների համար,
 2. Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի 50%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝
 1) միակողմանի ծնողազուրկ /մահացած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված/ կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար,
 2) 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար
 3) հաշմանդամ երեխաների համար,
 4) 4  և ավելի անչափահաս երեխա ունեցող , միաժամանակ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար,
 5) նույն ընտանիքից համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող 3  երեխաներից 1 երեխայի համար,հաշմանդամ երեխաների համար,
 3. Համայնքային ենթակայության երաժշտական, արվեստի և գեղարվեստի  դպրոցների ծառայություններից օգտվող երեխաների համար տեղական վճարների նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել՝
 1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող ծնող, եղբայր կամ քույր ունեցող  երեխաների համար,
 2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,
 3) ռազմական գործողությունների հետևանքով գերի ընկած և /կամ/ ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ համարվող զինծառայող ծնող, եղբայր, քույր, ունեցող երեխաների համար,
 4) Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, Արտաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատած ընտանիքների     երեխաների համար.
 5)  հաշմանդամ երեխաների համար,
 6) միակողմանի ծնողազուրկ /մահացած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված/ կամ առանց ծնողական խնամքի մնացած  երեխաների համար,
 4. Համայնքային  ենթակայության երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների ծառայություններից օգտվող երեխաների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի 50%-ի չափով  նվազեցման արտոնություն սահմանել՝
  1)  1-ին  կամ 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,
  2) 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող, միաժամանակ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար,
  5)  ռազմական գործողությունների մասնակից ծնողների  երեխաների համար,
  6) նույն ընտանիքից համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոց հաճախող 3 երեխաներից 1 երեխայի համար, 

                                             ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  5. Արտոնությունից օգտվելու նպատակով համայնքի ղեկավարին կարող են դիմել.

  1) երեխաների ծնողները / օրինական ներկայացուցիչները/,
  2)  ՀՈԱԿ-ների տնօրենները:

                                            ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹ

  6. Արտոնության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթում ներառվում են հետևյալ փաստաթղթերը՝
  1) դիմում կամ գրություն
  2) երեխայի, ծնողների / կամ օրինական ներկայացուցչի/ անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  3) տեղեկանք ՀՈԱԿ-ից, որտեղ հաճախում է երեխան /կամ երեխաները/,
  4) տեղեկանք՝  մարտական գոծողությունների մասնակցության վերաբերյալ,
  5) հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ / եթե երեխան կամ ծնողը հաշմանդամ է/,
  6) ընտանիքի սոցիալական կարգավիճակը հավաստող այլ անհրաժեշտ փաստաթղթեր / ծնողի մահվան վկայականի պատճեն,  ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ տեղեկանք, բազմազավակ ընտանիքի անչափահաս         երեխաների անձը հաստատող փաստաթղթերի պատճեները
   7) տեղեկանք երեխայի բնակության վայրի մասին:
   7.Սույն որոշման 6-րդ կետով  նախատեսված փաստաթղթերից որևէ մեկի բացակայությունը հիմք է դիմումը մերժելու համար:
   8.Տեղական վճարի գծով, համայնքային ենթակայության յուրաքանչյուր կազմակերպության ծառայությունից օգտվելու համար կարող է սահմանվել տեղական վճարի նվազեցման միայն մեկ տեսակի արտոնություն:
   9. Սույն որոշմամբ սահմանված արտոնություններից կարող են օգտվել միայն Արտաշատ համայնքի բնակիչ հանդիսացող երեխաները:
   10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

    

 

                     


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.17 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner