Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով, համայնքի ավագանու 20.10.2020 թվականի ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին,, թիվ 92-Ա որոշմամբ և ընդառաջելով Ա.Առաքելյանի 31.08.2021 թվականի թիվ Ա-1556 դիմումին. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Վերին Արտաշատ տանող ճանապարհ թիվ 12/1 հասցեում գտնվող, Արարատ Զավենի Առաքելյանին /ծնվ.06.08.1960 թվականին, անձն. AM0588435,տրված 10.01.2012թվ. 027 կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, Իսահակյան փողոց թիվ 27 հասցեում գրանցված 0,18հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր 03-001-0015-0010/ կից 0,02083հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-001-0015-0026/, քանի որ հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Ա.Առաքելյանին: 2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով: 3. Օտարումը կազմակերպել 2021թվականի ընթացքում: |