Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Հայկ Խաչատրյանի ներկայացուցիչ Լևոն Խաչատրյանի 08.10.2025 թվականի ՃՀԱ/250/33787-25 հայտը՝ որոշում եմ․
1․Հայկ Խաչատրյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-059-0201-0040 կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակության փոփոխություն` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության շինության կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Հայկ Խաչատրյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: