Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Գևորգ Խաչատրյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 27.08.2025 թվականի ՃՀԱ/234/29514-25 հայտը՝ որոշում եմ․
1․Գևորգ Խաչատրյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի Կ․ Դեմիրճյան փողոց 13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-016-0016-0001 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակով մեկհարկանի բնակելի տան, ծածկի, քարե պարսպի և կոյուղահորի նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Գևորգ Խաչատրյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: