Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Մայիս Հախվերդյանի 09.10.2025 թվականի ՃՀԱ/240/34010-25 հայտը՝ որոշում եմ․
1․Մայիս Հախվերդյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղի Կ․ Դեմիրճյան փողոց 45 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-080-0034-0028 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Մայիս Հախվերդյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: