Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Ա.Հովհաննիսյանի 13.01.2022 թվականի թիվ Հ-055 դիմումը. ո ր ո շ ո ւ մ ե մ՝
1. Արտյոմ Հովհաննիսյանին տալ Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Մայիսյան փողոց թիվ 50 հասցեում ջերմոցի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2. Ա.Հովհաննիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա.Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: