Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 30.04.2020թ. N 2-1 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը և Արարատի մարզպետի 29/10/2025թ․ N 01//1106929-2025 և 31/10/2025թ․ 01//06965-2025 գրությունները համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արարատ 4» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը (գոտևորման նախագիծը) համաձայն հավելվածի:
2.Գլխավոր հատակագծով սահմանված` հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունները համարել փոփոխված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մասի դրույթի պահանջի ապահովման պայմանով և հավելվածի «Հողերի օգտագործման սխեման (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիան)» գծագրին և նրանում սահմանված կառուցապատման փուլերին համապատասխան։
3.Ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումներն` ըստ սահմանված հերթականության և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերին համապատասխան` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|