Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1051-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2021 թվականի N 1051-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով   որոշում եմ`

     1. Տեղական ինքնակառավարման մարմինների 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող հերթական ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին քարոզչական պաստառներ փակցնելու համար Արտաշատ համայնքի տարածքում առանձնացնել հետևյալ անվճար տեղերը`

     1/ Երևանյան, Օգոստոսի 23-ի, Մարքսի, Շահումյան և Իսակովի փողոցների հենասյունից հենասյուն հատվածներով.

    2/ Երևանյան փողոցի թիվ. թիվ 7, 9, 11, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ. թիվ 19, 23, 24, 41 և Իսակովի փողոցի թիվ. թիվ 47/1, 47/2, 68, 70, 76, 107 բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային և կողային հատվածները` յուրաքանչյուրին 5 քմ մակերեսով տարածք:

     2. Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner