Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Հրաչ Ղազարյանի ներկայացուցիչ Սամվել Եղիկյանի 19.04.2025 թվականի թիվ ՃՀԱ/235/14556-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Հրաչ Ղազարյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոց 94 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0173-0029 կադաստրային ծածկագրով հողամասում հասարակական սպասարկման տարածքով բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Հրաչ Ղազարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: