Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանի պահանջները և հաշվի առնելով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /այսուհետ՝ Կազմակերպություն/ գործունեության հետ կապված չնախատեսված հանգամանքները՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն, ըստ անհրաժեշտության, շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև կազմակերպությունների բնականոն աշխատանքի հետ անհամատեղելի պայմանների առկայության դեպքում, որոշակի ժամականով դադարեցնելու կազմակերպությունների գործունեությունը: 2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |