Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4083-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 դեկտեմբերի 2022 թվականի N 4083-Ա

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Վլադիմիր Լիպարիտի Մանգասարյանը (Հաշվառված՝ ՀՀ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ.Դիմիտրով, Արտաշատյան խճ, բն․ 20/2), հանդիսանալով գույքահարկի, անշարժ գույքի և հողի հարկի գծով հարկային պարտավորություններ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ 2022 թվականի նոյեմբերի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի, անշարժ գույքի և հողի հարկի գծով հարկային պարտավորությունների գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

 ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ․

23 սեպտեմբերի 2022թ-ի դրությամբ՝ գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 2008-2020թթ-ի համար կազմում են 125․357 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը /900415167247/, անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունները 2021թ-ի համար  կազմում են 8․665 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը/900415005876/, հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2011-2020թ-ի համար  կազմում են 2․615 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը /900415167056/: 2022թ-ի նոյեմբերի 14-ին  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022թ-ի նոյեմբերի 28-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է / հիմք՝ հետադարձ ծանուցման ստացական/ Վլադիմիր Լիպարիտի Մանգասարյանը: Վերջինս  լինելով պատշաճ ծանուցված չի ներկայացել լսմանը:

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկերը, տուրքերը, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»:

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի  46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունների կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին»:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1.1 մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․

1.Վլադիմիր Լիպարիտի Մանգասարյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել ընդամենը 136․637 /հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ՝ որպես գույքահարկի, անշարժ գույքի և հողի հարկի գծով հարկային պարտավորությունների գումար՝ ներառյալ տույժերը:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner