Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2525-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2022 թվականի N 2525-Ա

«ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հանաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մխչյան փողոցի թիվ 33Ա տան բնակչուհի Զարինե Ավետիսյանի 15.08.2022 թվականի թիվ Ա-5114 դիմումը. ո ր ո շ ու մ  ե մ՝

1. Զարինե Ավետիսյանին ս/թ օգոստոսի 17-ից նշանակել « Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տվյալ պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
2. Ստեղծել վերոնշյալ կազմակերպության դրամական միջոցների, կնիքի  և ապրանքանյութական արժեքների ընդունման - հանձնման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով՝ 
1/ Գայանե  Ավետիսյան՝ աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի նախագահ
2/ Վարդան Վարդանյան՝ աշխատակազմի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ
3/ Տաթև Թադևոսյան՝ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ
4/ Կարինե Մխիթարյան՝ հանձնող, հանձնաժողովի անդամ
5/ Զարինե Ավետիսյան՝ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ընդունող, հանձնաժողովի անդամ:
3. Ընդունման-հանձնման աշխատանքները ավարտել ս/թ օգոստոսի 18-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner