Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Նորայր Հակոբյանի ներկայացուցիչ Ռադիկ Ազատյանի 09.10.2025 թվականի ՃՀԱ/235/33954-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Նորայր Հակոբյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Անդրանիկի փողոց 30 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0039-0092 կադաստրային ծածկագրով հողամասում օժանդակ շինության, պարիսպի և ծածկի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Նորայր Հակոբյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: