Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 06.09.2022 թվականի թիվ 16-Ն որոշմամբ, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Նինա Ատոմյանի 28.09.2022 թվականի թիվ Ա-6133 հայտը. ո ր ո շ ու մ ե մ `
Անհատ ձեռնարկատեր Նինա Ատոմյանին տալ 2022 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի, Արտաշատ քաղաքի, Իսակովի փողոցի թիվ 47 վ շենքի թիվ 31 հասցեում գտնվող խանութում ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի թույլտվություն: