Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 232
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 222-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԵՂՁՈՒՏ ԳՅՈՒՂԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ 30/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետով, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 6-րդ ենթակետով և ուսումնասիրելով Բ․Սարգսյանի 30/09/2025 թվականի թիվ Ք-12839 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է

1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Դեղձուտ գյուղի Կամոյի փողոց 30/3 հասցեում գտնվող՝ 03-027-0008-0023 կադաստրային ծածկագրով, 0,00141 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Դեղձուտ գյուղի Կամոյի փողոց 30/1 հասցեում գտնվող, 03-037-0008-0020 կադաստրային ծածկագրով, 0,01482հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր՝ Բագրատ Գարուշի Սարգսյանին (ծնված 10/02/1959 թվականին)՝ հողամասն ընդլայնելու նպատակով:

2.Հողամասի վաճառքի գինը սահմանել 130 000 / մեկ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:

3.Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.86 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner