Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հաշվի առնելով «Լեոնարդ» ակումբի սան Վիապիկ Մանուկյանի մասնակցությունը «Մարտեր առանց կանոնների» մեծահասակների միջազգային մրցաշարին և չեմպիոնական գոտի նվաճելու փաստը. ո ր ո շ ո ւ մ ե մ՝
1. Արտաշատ համայնքի 2022 թվականի բյուջեի 08.02.04.51 գործառնական դասակարգման (մշակութային միջոցառումների իրականացում) 4727 հոդվածից (կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) հատկացնել միանվագ անհատույց դրամական միջոց՝ ընդամենը՝ 100 000(մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Մ. Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպում: