Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Երեմ Ավետիսյանի ներկայացուցիչ Ստանիսլավ Սաֆարյանի 25.08.2025 թվականի ՃՀԱ/237/29207-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Երեմ Ավետիսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Այգեպատ գյուղի Տիգրան Մեծի փողոց 18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-010-0001-0012 կադաստրային ծածկագրով հողամասում նկուղային մասով բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Երեմ Ավետիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: