Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արթուր Մանուկյանի ներկայացուցիչ Միշա Արշակյանի 13.08.2025 թվականի ՃՀԱ/235/28158-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արթուր Մանուկյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մ․ Բաղրամյան փողոց 19 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0212-0030 կադաստրային ծածկագրով հողամասում առևտրի և սպասարկման փոփոխված օբյեկտի նախագծի լրամշակում՝ վերակառուցման, ճակատային տեսքի փոփոխման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արթուր Մանուկյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: