Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Գեղամ Սահակյանի 11.11.2024 թվականի թիվ ՃՀԱ/239/6550-24 դիմումը՝ որոշում եմ․
1․Գեղամ Սահակյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ոստան գյուղի Պ. Սևակի փողոց 93 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-077-0004-0021 կադաստրային ծածկագրով հողամասում, տնտեսական շինության, ավտոտնակի, քարե պարսպի, մետաղական ցանկապատի և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Գեղամ Սահակյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: