Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 162-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Իշխան Թարվերդյանի դիմումը (N Ա-17947, 20․12.2024 թվական)՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Թարվերդյանին տրամադրել 24.12.2023-24.12.2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ և լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2025 թվականի հունվարի 30-ը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հունվարի 31-ին:
2.Արձակուրդի օրերին վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-39, աշխատավայրը՝ Բերդիկ բնակավայր) Օֆելյա Ավագյանի վրա՝ առանց լրացուցիչ վարձատրության:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: