Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 312
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4438-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2024 թվականի N 4438-Ա

ԱՂԱՍԻ ԽԱՆԴԻԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնի կողմից տրված տեղեկանքները՝ պարզվել է․

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

Քաղաքացի Աղասի Մանուկի Խանդիլյանը (Հասցեն՝ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ․Դեղձուտ, Կամոյի փողոց, տուն 36), հանդիսանալով գույքահարկի գծով հարկային պարտավորությունները վճարող սուբյեկտ, հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի գծով գումարների գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

 ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ

08 մայիսի 2024թ-ի դրությամբ՝ հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2008-2020թթ-ի համար կազմում են 203,038 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը, անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունները 2021-2023թթ-ի համար կազմում են 43,330 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024թ-ի օգոստոսի 23-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով Աղասի Մանուկի Խանդիլյանին ուղարկված ծանուցագիրը հետ չէր վերադարձվել համայնքապետարան, որի հիմքով վարչական վարույթը կասեցվել էր: Եվս մեկ անգամ ծանուցագիր է ուղարկվել Աղասի Մանուկի Խանդիլյանին, վերջինս ծանուցագիրը ստացել է, սակայն չի ներկայացել լսմանը (տես գործ 0377/24):

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»:

Համաձայն  հարկային օրենսգրքի  46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին»

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1.1 մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով սահմանադրությամբ, հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․

1. Վերսկսել Աղասի Մանուկի Խանդիլյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը և հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել ընդամենը 246,368 (երկու հարյուր քառասունվեց հազար երեք հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ գումար՝ որպես անշարժ գույքի /900415005884/ և հողի հարկի /900415168047/  գծով հարկային պարտավորությունների գումար՝ ներառյալ տույժերը:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner