Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Քաջազունի Նազարյանի 12.11.2024 թվականի թիվ ՃՀԱ/232/6596-24 դիմումը՝ որոշում եմ․
1․Քաջազունի Նազարյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ազատավան գյուղում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-007-0012-0009 կադաստրային ծածկագրով հողամասում մեկ հարկանի բնակելի տան վերակառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է,/։
2.Քաջազունի Նազարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: