Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Ցոլակ Ստեփանյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 11.08.2025 թվականի ՃՀԱ/257/27779-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Ցոլակ Ստեփանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Նշավան գյուղի Պռոշյան փողոց 23 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-065-0031-0005 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան, քարե պարսպի և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Ցոլակ Ստեփանյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: