ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանում 2021 թվականի օգոստոսի 10-ին ժամը 11-ին տեղի կունենա հողամասերի աճուրդ-վաճառք: Աճուրդի կդրվի համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատի քաղաքային համայնքում գտնվող, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասը և նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողամասերը:
Լոտ 1- Արտաշատ համայնքի Ազատամարտիկների փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 03-001-0003-0039/ 0,00788 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը:
Լոտ 2- Արտաշատ համայնքի Մարքսի փողոցի թիվ 15/5 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 03-001-0127-0029/ 0,0155հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը:
Լոտ 3- Արտաշատ համայնքի Դուրյան փողոցի թիվ 10/3 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 03-001-0070-0200/ 0,0077հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը:
Հողամասի աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին է սահմանվել
հողամասերի կադաստրային արժեքի 200%-ի չափով: Հողամասի աճուրդ-վաճառքը կկայանա բաց դասական եղանակով: Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Նշված հողամասը ծանրաբեռված չեն կոմունիկացիաներով:
Պարզաբանում պահանջող, առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 091191151