Արտաշատի համայնքապետարանի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 11:00-ին, հայտարարված Մաքսի փողոցի թիվ 78/7 հասցեում 0,01176 հա մակերեսով, 03-001-0173-0119 ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքի համար /լոտ 3/ աճուրդի մասնակցելու հայտ էին ներկայացրել
- Սամվել Նորիկի Թադևոսյանը
- Կորյուն Սերոբի Նազարյանը
- Գևորգ Ռակոշի Մանասերյանը
- Լևոն Սամվելի Անտոնյանը
- Սուրեն Գեղամի Ասատրյանը
- Գևորգ Խաչատուրի Մնացականյանը
Աճուրդին չմասնակցեցին հայտատուներ՝ Կորյուն Սերոբի Նազարյանը և Սուրեն Գեղամի Ասատրյանը:
Սակարկություններում հաղթող ճանաչվեց Գևորգ Խաչատուրի Մնացականյանը, որի անունից Երևան նոտարական տարածքի նոտար Է. Դանիելյանի կողմից տրված թիվ 9834 լիազորագրով հանդես էր գալիս Ժենյա Ռաֆիկի Մինասյանը: Վերջինս, վկայակոչելով ՀՀ Հողային օրենսգրքի 69-րդ հոդվածը, հրաժարվեց հողամասը ձեռք բերելուց և աճուրդի արձանագրությունը ստորագրելուց: Սակարկության արդյունքում ձևավորված առավելագույն գումարը կազմում էր 40 500.000 ՀՀ դրամ:
Հիմք ընդունելով Գևորգ Մնացականյանի լիազոր ներկայացուցիչ Ժենյա Մինասյանի կողմից ներկայացրած գրավոր հայտարարությունը /Մ-1905/ և Ղեկավարվելով ՀՀ Հողային Օրենսգրքի 69-րդ հոդվածով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով՝ աճուրդը համարել չկայացած:
Աճուրդի Հանձնաժողովի
Նախագահ /աճուրդավար/ ________________________ Ալիկ Իսրայելյան
Անդամներ՝ ________________________ Կարեն Պողոսյան
________________________ Արսեն Եփրեմյան
_ ______________________ Արամայիս Բադալյան
________________________ Սոնա Ասատրյան
________________________ Հովիկ Հովակիմյան