ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանում 2020 թվականի ապրիլի 7-ին ժամը 11:00-ին տեղի կունենա հողամասերի աճուրդ-վաճառք: Աճուրդի կդրվի համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատի քաղաքային համայնքում գտնվող նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հասարակական և բնակելի կառուցապատման հողամասեր:
Լոտ 1- Արտաշատ համայնքի Մարքսի փողոցի թիվ 18/5 հասցեում գտնվող՝
/ծածկագիր՝ 03-001-0057-0137/ 0,00247 հա մակերեսով բնակավայրերի
հասարակական կառուցապատման հողատարածքը:
Լոտ 2- Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 33/2 հասցեում գտնվող՝
/ծածկագիր՝ 03-001-0028-0106/ 0,00993 հա մակերեսով բնակավայրերի
հասարակական կառուցապատման հողատարածքը:
Լոտ 3- Արտաշատ համայնքի Շիրվանզադե փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող՝
/ծածկագիր՝ 03-001-0075-0075/ 0,013 հա մակերեսով բնակավայրերի
բնակելի կառուցապատման հողատարածքը:
Հողամասերի աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին է սահմանվել հողամասերի կադաստրային արժեքի 200 %-ի չափով: Հողամասերի աճուրդ-վաճառքը կկայանա բաց դասական եղանակով: Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 5%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ օր առաջ:
Նշված հողամասերը ծանրաբեռված չեն կոմունիկացիաներով:
Պարզաբանում պահանջող, առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 0235/2-36-39/
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ /ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ