Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
-------------------------------------
Արտաշատ համայնք 27-ը նոյեմբերի 2019 թվական
Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնում առկա է երկրորդ կարգի մասնագետի համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն /ծածկագիր 3.3-1/ :
Պաշտոնի անձնագրի գիտելիքների և հմտությունների մասով ներկայացվում են հիմնականում հետևյալ պահանջները`
- առնվազն միջնակարգ կրթություն.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ,,Համայնքային ծառայության մասին,, , ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նրան տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Պաշտոնի անձնագրի իրավունքների և պարտականությունների մասով ներկայացվում են հետևյալ պահանջները`
- կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
- ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
- հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
- իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը.
- իրականացնում է քաղաքացիների հերթագրում` բաժնի պետի մոտ ընդունելության համար.
- բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
- բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
- բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.
- բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումների կազմակերպման նախապատրաստման աշխատանքներին.
- բաժնի պետին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
- իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կնքվող ժամկետային աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երեք ամիս է:
Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի երկրորդ կարգի մասնագետի համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը /ծածկագիր 3.3-1/ զբաղեցնելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 3-ը ներառյալ:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում հանձնաժողովի անունով.
- մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները` բնօրինակների հետ միասին.
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:
Ցանկացողները կարող են դիմել`
ք.Արտաշատ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 62,
Արտաշատի համայքնապետարան, 4-րդ հարկ,
քարտուղարության, իրավաբանական
և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին:
Հեռախոս /0235/ 2-36-39
Արտաշատի համայնքապետարանի
աշխատակազմի քարտուղար` /Վ.ՀԱԿՈԲՅԱՆ/