Տեղեկացնում ենք, որ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Արտաշատի համայնքապետարանի և համայնքի կազմակերպությունների միջև սկսվել է «Աղբահանության ծառայությունների վճարովի մատուցման մասին» պայմանագրերի կնքման գործընթացը:
Համայնքի ավագանու 21.12.2018թ`. «Արտաշատ համայնքի 2019թ. Տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 82-Ն որոշմամբ՝ Հանրային սննդի և բնակչության սպասարկման համար այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով աղբահանության ամսական վճարը 1 քմ համար սահմանվում է 50 դրամ, արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով՝ 1 քմ համար 5 դրամ, ինչպես նաև ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ 1 խմ մետրի համար 3000 դրամ, ըստ զանգվածի՝ 1 տոննայի համար՝ 10000 դրամ:
Հորդորում ենք կազմակերպություններին՝ ժամանակին կնքել պայմանագրեր և պարտաճանաչորեն կատարել սահմանված վճարը՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:
Բոլոր նրանք, ովքեր կհրաժարվեն կնքել պայմանագիր, կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:
Սահանված ժամկետից վճարը ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է տույժ՝ 0.075 տոկոսի չափով: Տույժերի վճարումը չի ազատում արդեն կատարված աղբահանության համար վճարելու պարտականություններից: