17.04.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵԶԴԻԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրով շնորհավորում եմ Հայաստանի և Արտաշատի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին՝ եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, որը տարիների ընթացքում ավելի է ամրապնդվել, մենք նույն փորձությունների բովով ենք անցել, սակայն չենք ընկրկել ու չենք հուսահատվել: Եզդի եղբայրական ժողովուրդը մշտապես մեր կողքին է եղել՝ զգալի ներդրում ունենալով պետականաշինության ու Հայաստանի պաշտպանության սուրբ գործում: Մաղթում եմ, որ նոր տարին մեր բարեկամ եզդի ժողովրդի համար լինի երջանկության, առատության և հաջողությունների տարի: Թող հաջողությամբ շարունակվեն ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը պահպանելու և զարգացնելու ձեր ...
Մանրամասն |
|
16.04.24
ՈՍՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵԼ Է ՄԱՅԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԸ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել է Ոստան բնակավայր՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։ Պետություն-համայնք համագործակցությամբ՝ փողոցների նորոգում և բարեկարգում՝ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի Ոստան, Վերին Արտաշատ, Նարեկ ենթածրագրի շրջանակում` Ոստան բնակավայրում ավարտին են մոտեցել Մայիսյան փողոցի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 700 գծմ երկարությամբ: Փողոցը Ոստանը հարակից բնակավայրերին է կապում: Վերոնշյալ բնակավայրերը ներառված են շուրջ 110 մլն ընդհանուր արժողությամբ ծրագրում, որտեղ 35%-ը Կառավարության, իսկ 65%-ը համայնքի ներդրումն է: Համայնքի ...
Մանրամասն |
|
16.04.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրով շնորհավորում եմ Ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ ապրիլի 16-ին նշվող Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ: Ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, անգնահատելի է ձեր աշխատանքը հասարակական կարգ ու կանոնի, օրինականության, քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանության դժվարին առաքելությունում: Ձեր կատարած անձնվեր ու դժվարին աշխատանքն արժանի է բարձր գնահատանքի, ինչի համար էլ հայտնում ենք մեր անկեղծ երախտագիտությունը: Ոստիկանության բարեփոխումների շրջանակում իրագործվող քայլերը, քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունները նոր որակի բերելուն ուղղված աշխատանքներն այլևս առաջնահերթություն են մեր երկրում: Այդ համատեքստում կարևոր քայլ էր նաև Պարեկային ծառայության ներդրումը, որի նպատակը ...
Մանրամասն |
|
12.04.24
ԴԱԼԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՍՖԱԼԱՏԱՊԱՏՎԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՓՈՂՈՑՆԵՐ
|
ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում` Դալար բնակավայրում ավարտին են մոտեցել Շառլ Ազնավուր և Գրիբոյեդով փողոցների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 0,6 կմ երկարությամբ: Նշենք, որ Դալար և Մրգավան բնակավայրերի ասֆալտապատման ենթածրագրով իրականացվող շինաշխատանքների արժեքը կազմում է շուրջ 137 մլն դրամ, որից 35%-ը տրամադրում է Կառավարությունը, 65%-ը՝ համայնքը: Փողոցները հարակից մի քանի բնակավայրեր տանող ճանապարհն են: Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ դիտարկել է ասֆալտապատման աշխատանքների ընթացքը և աշխատանքները որակով և ողջ ծավալով իրականացնելուն ուղղված հանձնարարականներ ...
Մանրամասն |
|
11.04.24
ՀԱՄԵՐԳ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Արտաշատի երաժշտական դպրոցում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ մանկավարժների մասնակցությամբ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են համերգներ:‹‹Բեմում դպրոցի մանկավարժներն են›› խորագիրը կրող հերթական համերգը կայացավ ապրիլի 11-ին: Համերգին ներկա էին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը, համայնքի երաժշտական, արվեստի դպրոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրյալներ: Դաշնամուր, վոկալ, կիթառ, կլարնետ, շվի, ակորդեոն. շուրջ մեկ ժամ հանդիսատեսը վայելեց հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգը եզրափակվեց Առնո Բաբաջանյանի ‹‹Նոկտյուրն››-ով: ‹‹Հիանալի ...
Մանրամասն |
|
11.04.24
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքապետարանում այսօր դարձյալ քաղաքացիների ընդունելության օր էր։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը լսել է Արտաշատ քաղաքային համայնքի և գյուղական բնակավայրերի մեկ տասնյակից ավելի բնակիչների բարձրացրած ամենատարբեր հարցերը, որոնց մի մասին տեղում ընթացք է տրվել։ Արձանագրված խնդիրների մասով համայնքի ղեկավարի կողմից համապատասխան մասնագետներին հանձնարարականներ են տրվել։ Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները նաև իրենց երախտագիտությունն են հայտնել պարոն Մկրտչյանին` համայնքում իրագործվող բարեկարգման լայնածավալ աշխատանքների համար։
|
|
11.04.24
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Գարնանային աշխատանքների շրջանակում՝ համայնքի հանրային նշանակության հատվածներում, պուրակներում, այգիներում և կանաչ գոտիներում Արտաշատի <<Բարեկարգ Արտաշատ>> ՀՈԱԿ-ի աշխատակիցները կատարել են սիզամարգերի հողի փխրեցման, ոռոգման համար նախատեսված առուների պատրաստման աշխատանքներ: Միաժամանակ շարունակվում են ծառերի՝ չորացած ու երթևեկին խանգարող ճյուղերի, անկման վտանգ ներկայացնող ծառերի հատման աշխատանքները: Ավելի վաղ համայնքում կատարվել է ծառերի սանիտարական էտ, որին հաջորդել է ծառերի բների սպիտակեցման աշխատանքները՝ վնասատուներից ու հիվանդություններից պաշտպանելու համար: Սրան զուգահեռ ‹‹Արտաշատի կոմունալ սպասարկում›› ...
Մանրամասն |
|
11.04.24
«ԽՈՑԵԼԻ ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» - 2024
|
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով:Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 18-60 տարեկան 2023թ սեպտեմբերից հետո Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված խոցելի կանայք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն։Փոքր ձեռնարկատիրական ծրագրերը դիտարկելիս նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական ոլորտին վերաբերող գաղափարներին և այն դիմորդներին, որոնց ամուսինները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2020 թվականի պատերազմի ժամանակ ...
Մանրամասն |
|
10.04.24
ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ
|
Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ Արտաշատում կազմակերպվել էր պոեզիայի գեղեցիկ երեկո, որին ներկա գտնվեցին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ իրենց տիկնանց հետ, անմահացած հերոսների մայրեր ու կանայք, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի տարբեր հաստատությունների գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ջերմորեն շնորհավորեց մայրերին և կանանց՝ մաղթելով սեր ու ջերմություն, ընտանեկան օջախի բարեկեցություն: Պարոն Մկրտչյանը մեկ անգամ ևս ընդգծեց հայ կնոջ ոգու ամրությունն ու դժվարությունները հաղթահարելու մեծ կամքը՝ իր որդիական խոնարհումը բերելով հերոսածին և բոլոր մայրերին: Այնուհետև ...
Մանրամասն |
|
09.04.24
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՆՍՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ
|
Արտաշատի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում` համայնքի փողոցներում, այգիներում ու պուրակներում պարբերաբար ավելանում է «Արտաշատ» ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների թիվը: Արտաշատի Քլամարի անվան և թատրոնամերձ հրապարակի պուրակներում արդեն տեղադրվել են նոր նստարանները, տարածքները կահավորվել են նոր աղբամաններով։ Աշխատանքներն այժմ շարունակվում են Երևանյան փողոցում։ Ծրագրով նախատեսվում է տեղադրել 40 նստարան և 40 աղբաման: Զուգահեռաբար նորոգվում են նախկինում տեղադրված նստարանները: Վերանորոգվել և թարմ տեսք են ստացել նաև թատրոնամերձ հրապարակի շատրվանը և ավազանը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |