Այսօր: Ուրբաթ, 14 Մայիսի 2021թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.05.21 ԻՐԱԶԵԿՈՒՄ

  Հարգելի համաքաղաքացիներ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  տեղեկացնում է, որ գործարկվել է տեղական հարկերի վճարման համակարգը, որը հնարավորություն է տալիս  հարկատուներին  առանց համայնքապետարան այցելելու կատարել անշարժ գույքի և փոխադրամիջոցի  գույքահարկի վճարումը՝ առցանց եղանակով:

 Վճարումներ կարող եք իրականացնել՝ այցելելով տեղական հարկերի վճարման առցանց հարթակ՝ հետևյալ հասցեով ՝ https://pay.e-community.am/:

10.05.21 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի 76-ամյակի առթիվ Արտաշատում կազմակերպված միջոցառումը մեկնարկեց ավանդական երթով։
 Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, մարզպետարանի և համայնքապետարանի, մարզային և համայնքային հիմնարկ- ձեռնարկությունների, ուժային կառույցների աշխատակիցներ, զինվորականներ, քաղաքացիներ Հաղթանակի հուշակոթողի մոտ ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենական և Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին։ Կատարվեց հոգեհանգստի արարողություն։
09.05.21 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Արտաշատ համայնքի հարգելի բնակիչներ, շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Մայիսյան հաղթանակները մշտապես ուղենիշ են եղել մեր ազգի համար՝ լավագույնս արտահայտելով հայի անկոտրում կամքն ու ապրելու, գոյատևելու անսասան վճռականությունը: Այդ հաղթանակներով են դաստիարակվել սերունդներ, ովքեր հայրենիքի համար օրհասական օրերին ոտքի են ելել ու պայքարել ոսոխի դեմ՝ հաճախ իրենց կյանքով պահպանելով հայրենի հողը: Այսօր մենք մեր խոնարհումն ենք հայտնում Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին և զոհված հերոսներին:Հավերժ փառք ու խոնարհում Արցախյան պատերազմների բոլոր քաջերին: Ձեր նվիրումի, հայրենասիրության ու քաջության օրինակները մշտապես առաջնորդելու են հայ ժողովրդին՝ հայրենի երկիրը ... Մանրամասն
26.04.21 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՐԴԻՆԵՐ ՏՆԿՎԵՑԻՆ
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին հայտարարված համապետական ծառատունկի ընթացքում Արտաշատ համայնքում տնկվեցին բարդիներ։
 Ծառատունկ է անցկացվել Երևան-Երասխ մայրուղու Արարատյան փողոցի հատվածում և Մեծ հայրենական պատերազմի հուշարձանի հարակից պուրակում։
 Ծառատունկին մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, համայնքապետ Կարեն Բենիամինյանը, մարզպետարանի, համայնքապետարանի, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, քաղաքացիներ։
 Նշենք, որ համայնքային ենթակայության հիմնարկներում նույնպես կատարվել է ծառատունկ։
24.04.21 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Արտաշատում այսօր հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համայնքապետարանի մերձակա հրապարակից սկիզբ առավ քայլերթ, որին մասնակցում էին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, ՀՀ պետական գույքի կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը, մարզպետարանի, համայնքապետարանի աշխատակիցներ, ուժային կառույցների, համայնքի կրթամշակութային հաստատությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքար-հուշակոթողին ներկաները ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը: Եկեղեցու հոգևոր հայրերը բարեխոսական աղոթք կարդացին նահատակված հոգիների համար:  Իսկ ապրիլի ... Մանրամասն
22.04.21 ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արցախյան երկրորդ պատերազմում զոհված և վիրավորում ստացած արտաշատցիների ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունները շարունակվում են:  Այս անգամ համայնքապետարանի հետ համագործակցությամբ՝ սփյուռքահայ տեր և տիկին Յուսուֆյանների բարեգործությամբ հայաստանյան ‹‹Գուրգեն Մելիքյան›› հիմնադրամը դրամական աջակցություն ցուցաբերեց պատերազմում զոհվածի 1 և վիրավորում ստացածների 3 ընտանիքների: Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանն իր աշխատասենյակում ընդունեց ընտանքիների ներկայացուցիչներին և ծավալված անկեղծ զրույցի ընթացքում վստահեցրեց, որ մշտապես իրենց կողքին է՝ համայնքի ղեկավարի իրավասության սահմաններում աջակցելու, օգնելու հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որոնց վերջիններս ... Մանրամասն
16.04.21 ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ապրիլի 16-ը Ոստիկանության աշխատողի օրն է:
Սիրով շնորհավորում եմ Ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ:
 Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, անգնահատելի է ձեր ավանդը օրինականության և հասարակական կարգ ու կանոնի պահպանման բարդ ու պատասխանատու գործում: Ձեր աշխատանքն արժանի է բարձր գնահատանքի, ինչի համար էլ հայտնում ենք մեր շնորհակալությունը:
 Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի աշխատակիցներին, բոլորին մաղթում եմ ուժ ու եռանդ, մասնագիտական նորանոր հաջողություններ, քաջառողջություն և բարի ծառայություն:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ/
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ/
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ /04.08.20
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ /04.08.20
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/2020/
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/2020/
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
/010/ 250519: /0235/ 22383
artashatmeria@bk.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner