Այսօր: Կիրակի, 22 Սեպտեմբերի 2019թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 186
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
2019,Սեպտեմբեր 12 - Դեկտեմբեր 31


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.09.19 ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: 28 տարի առաջ այս օրը իրականացավ հայերիս վաղեմի երազանքը՝ ապրել և արարել ազատ ու անկախ երկրում: Անկախությունը բոլորիս կայուն ձեռքբերումն է, մեր դարավոր իղձերի իրականացումը: Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու դժվարությամբ մեզ տրված անկախությունը, անսպառ նվիրումով ու ամենօրյա քրտնաջան աշխատանքով լծվելու մեր երկիրը շենացնելու, ավելի լավ Հայաստան կերտելու գործին: Թող բոլորիս սերն ու նվիրվածությունը, միասնական աշխատանքը ևս մեկ քայլ լինեն մեր անկախ և ազատ հայրենիքը ավելի հզոր ու բարեկեցիկ դարձնելու համար: Մեկ անգամ ևս շնորհավորելով Անկախության տոնի առթիվ՝ հայկական պետականությանը մաղթում եմ ... Մանրամասն
20.09.19 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԳՐԱՎԱԾ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ
ՀՀ 48 քաղաքներում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում սեպտեմբերի 10-ից մեկնարկած ամենամյա մարզական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 19-ին մարզական մրցումներ անցկացվեցին նաև Արտաշատում: Փառատոնի շրջանակներում արտաշատցիներն իրենց ուժերն են չափել շախմատ, նարդի, թեթև աթլետիկա, վազք, ազգային կոխ, ըմբշամարտ, կշռաքարի բարձրացում, պարանի ձգում մարզաձևերում: Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած պատվոգրերը հանձնեց շախմատի մրցումներում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցներին։ Շնորհավորելով պատանի շախմատիստներին և նրանց մարզիչ Միքայել Մարտիրոսյանին՝ պարոն Բենիամինյանը նորանոր հաղթանակներ մաղթեց ինտելեկտուալ այս խաղում՝ վստահություն ... Մանրամասն
20.09.19 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ

Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ միջոցառում էր կազմակերպվել Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնում, որին ներկա գտնվեց համայնքապետ Կարեն Բենիամինյանը: Կենտրոնի թատերական, երգի, պարի ու մյուս խմբակների սաները ներկայացրեցին Հայաստանի անկախության պատմությունը, հնչեցին հայրենիքին նվիրված երգեր ու բանաստեղծություններ:
Կենտրոնի տնօրեն Ա. Հովհաննիսյանին, մանկավարժներին ու սաներին պարոն Բենիամինյանը շնորհավորեց Անկախության տոնի առթիվ և մաղթեց բարեկեցություն ու հաջողություններ՝ մեր երկրին ու յուրաքանչյուրիս ընտանիքներին:
Միջոցառումը եզրափակվեց Կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցադրությամբ:

19.09.19 «ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ԲՆԱԿԻՉ, էՆԵՐԳԱԱՐՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱՅՆՔ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Եվրոպական Միության և ԱՍԲԱ կոնսորցիումի կողմից, Եվրոպական միության պատվիրակության ֆինանսավորմամբ իրականացվում է «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվող «Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք» ծրագրին միացել է նաև Արտաշատ համայնքը: Համայնքում էներգաարդյունավետությանն ուղղված Մասնակցային արագ գնահատման գործընթացի արդյունքում ներկայացված 3 ծրագրերը հաստատվել են և Արտաշատ համայնքի, Արմավիրի զարգացման կենտրոնի և ԱՍԲԱ հիմնադրամի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի համաձայն՝ Արտաշատի թիվ 6 մանկապարտեզի պատուհանները և մուտքի դուռը, Երաժշտական դպրոցի մուտքի դուռը, թիվ 3 մանկապարտեզի ... Մանրամասն
18.09.19 ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ՏԵՍԱՀՍԿՈՂ ՍԱՐՔԵՐ

Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ համայնքի աղբահանության և սանիտարական վիճակը վերահսկելու նպատակով Արտաշատի համայնքապետարանը ձեռք է բերել տեսահսկման համակարգեր, որոնք արդեն տեղադրվել են Արտաշատի մի շարք փողոցներում: Տեսահսկող սարքերի առկայությունը թույլ կտա հայտնաբերել արգելված վայերում աղբ թափողներին, ինչպես նաև կենցաղային աղբի համար նախատեսված արկղերում կամ դրանց հարակից տարածքներում շինարարական աղբ լցնողներին, ովքեր կտուգանվեն օրենքի ողջ խստությամբ:

Միաժամանակ ևս մեկ անգամ հորդորում ենք բոլոր բնակիչներին՝ բարեխղճորեն կազմակերպել աղբահեռացման գործընթացը և խնամքով վերաբերվել համայնքի գույքին:

12.09.19 ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
 News line.am -ում  տպագրված ‹‹Արտաշատում դեռևս գործում է ՀՀԿ-ական ընտրական մեթոդը›› հոդվածում ավագանու անդամության թեկնածու Վ. Մելքոնյանը անդրադարձել է  սեպտեմբերի 29-ին Արտաշատում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին և 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով համայնքում մեկնարկած ասֆալտապատման  և բարեկարգման աշխատանքներին՝ համայնքապետարանի կողմից  ‹‹ասֆալտային քարոզարշավ›› որակելով ընթացող աշխատանքները: Հոդվածագիրը  նշում  է՝ ‹‹Ապրիլ-մայիս ամիսներին համայնքապետը նախաձեռնել էր ավագանու երկու նիստերի հրավիրում՝ օրակարգում ներառելով նաև Արտաշատ քաղաքում մի քանի փողոցների բակերի ասֆալտապատման ... Մանրամասն
09.09.19 ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆՔ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Դիլիջանում կայացած «Մշակութային վերածնունդ» արհեստների և արվեստների համահայկական փառատոնին մասնակցել է նաև Արտաշատի գեղարվեստի դպրոցը՝ ներկայացնելով գեղանկարների կոմպոզիցիաներ և խեցեգործական աշխատանքներ:

 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՎԱԳԱՆՈԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ /26.12.2017թ./
ԱՎԱԳԱՆՈԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ /26.12.2017թ./
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62

/010/ 250519: /0235/ 22383

artashatmeria@bk.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner