Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

Լսեցին
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏԿԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 62/4 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 58,95 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍՈՒՐԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, ԳԱՐԵԳԻՆ ԳԱՐԵԳԻՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

/Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ/

   Արտաշատի նախկին քաղխորհրդի գործկոմի 21.07.1992 թվականի թիվ 23 որոշմամբ Մարգարիտա Սուրիկի Մարգարյանի երկու անձից բաղկացած ընտանիքին է հատկացվել Արտաշատ համայնքի Պատկանյան փողոցի թիվ 62դ շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանը: Ներկայումս այդ բնակարանում փաստացի հաշվառված են, բնակվում և գույքին փաստացի տիրապետում են Մարգարիտա Սուրիկի Մարգարյանը, Գարեգին Գարեգինի Մարգարյանը: Բնակարանների անհատույց սեփականաշնորհման գործընթացին ընտանիքը չի մասնակցել, ինչի հետևանքով Արտաշատ համայնքի Պատկանյան փողոցի թիվ 62դ շենքի թիվ 8 հասցեում գտնվող 58,95 քմ մակերեսով բնակարանը ,,Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի հիման վրա, որպես սեփականություն, հանձնվել է Արտաշատի համայնքապետարանին՝ օրենքով սահմանված կարգով տնօրինելու համար:

   Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշման՝ Արտաշատ համայնքի Պատկանյան փողոցի թիվ 62դ շենքի թիվ 8 բնակարանը, վերահասցեավորման արդյունքում, ստացել է Արտաշատ համայնք, Պատկանյան փողոց, թիվ 62/4 շենք, թիվ 8 բնակարան հասցեն:

   Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ընդառաջելով Արտաշատ համայնքի Պատկանյան փողոցի թիվ 62/4 շենքի թիվ 8 բնակարանի բնակչուհի Մարգարիտա Սուրիկի Մարգարյանի և իր որդու՝ Գարեգին Գարեգինի Մարգարյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 09.10.2018 թվականի թիվ Մ-1703 դիմումը.

   ո ր ո շ ո ւ մ է ՝

  

   


      Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Պատկանյան փողոցի թիվ 62/4 շենքի թիվ 8 հասցեում գտնվող 58,95 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել Մարգարիտա Սուրիկի Մարգարյանին, Գարեգին Գարեգինի Մարգարյանին: