Երկայնակի Տպել
Լայնակի

ԼՍԵՑԻՆ

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 31 ՏԱՆ ԲՆԱԿՉՈՒՀԻ ՄԻՐՎԱՐԴ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(Զեկ. ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ)

       Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության "Գույքահարկի մասին" օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և "Հողի հարկի մասին" օրենքի 10-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Մ.Ասատրյանը խնամակալ է ճանաչվել իր եղբոր՝ Աշոտ Գարուշի Ասատրյանի /1-ին խմբի հաշմանդամ/ նկատմամբ, ընտանիքի սոցիալական ծանր վիճակը և ընդառաջելով նրա խնդրանքին, որոշում է՝

 

    Արտաշատ համայնքի Սպանդարյան փողոցի թիվ 31 տան բնակչուհի Միրվարդ Ասատրյանին տալ շինության գույքահարկի արտոնություն 40 432 /քառասուն հազար չորս հարյուր երեսուներկու/ դրամի և հողի հարկի արտոնություն 43 258 /քառասուներեք հազար երկու հարյուր հիսունութ/ դրամի չափով: