Երկայնակի Տպել
Լայնակի

Լսեցին
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ,ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ՇԵՆՔԻ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 19.95 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԳՐԻԶԵԼԴԱ ԳԱՐԵԳԻՆԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

/Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ/

Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող,  Արտաշատ համայնքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 16 հասցեում գտնվող 19.95քմ մակերեսով սենյակում /ներկայումս բնակարան,, որպես ժամանակավոր կացարան 1999թ-ի թվականից թույլատրվել է բնակություն հաստատելու Արտաշատ համայնքի բնակիչ Գրիզելդա Գարեգինի Գալոյանին: Ներկայումս նա  հաշվառված է վերը նշված հասցեում գտնվող բնակարանում, փաստացի բնակվում և տիրապետում է այն:

   Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ընդառաջելով Արտաշատ համայնքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ Գրիզելդա Գարեգինի Գալոյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 30/08/2018 թվականի թիվ Գ-1463 դիմումին      ո ր ո շ ու մ է՝


Արտաշատ համայքնի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի   Շահումյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 16 հասցեում գտնվող 19.95քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել Գրիզելդա Գարեգինի Գալոյանին: