29.03.24
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Մարտի 28-ին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են նախապես ցուցակագրված 10 բնակիչներ։ Քաղաքացիները համայնքի ղեկավարին դիմել են հիմնականում քաղաքաշինության և սոցիալական ոլորտներին առնչվող հարցերով: Ընդունելությանը ներկայացված խնդիրներից մի քանիսը լուծումներ են ստացել հանդիպման ընթացքում: Որոշ հարցերի առնչությամբ էլ, համայնքի ղեկավարը համայնքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուներին հանձնարարել է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրել խնդիրները՝ դրանց լուծման հնարավորությունները հասկանալու համար:
|
|
28.03.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
|
Արտաշատում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արարատի մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, Միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Նելլի Դավթյանը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ 40 + 10 ծրագիրը՝ կացարանի և կոմունալ վճարների աջակցության ...
Մանրամասն |
|
27.03.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրով շնորհավորում եմ բեմական արվեստի բոլոր գործիչներին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներին, թատերասեր հասարակայնությանը՝ այսօր նշվող Թատրոնի միջազգային օրվա առթիվ:Թատերարվեստի սիրելի՛ գործիչներ, սիրելի՛ խարազյանցիներ, մասնագիտական տոնի առթիվ ընդունեք անսպառ ներշնչումների, լավատեսությամբ զինվելու և լավատեսություն փոխանցելու ջերմ մաղթանքներս: Միջազգային այս տոնը, որն ավանդաբար նշվում է «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց» խորագրով, հանրային կյանքում ձեր մեծ ազդեցության, մշակութային լավագույն ավանդույթների պահպանման, գեղագիտական դաստիարակության, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման բարձր դերակատարությունն ...
Մանրամասն |
|
27.03.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԽԱՐԱԶՅԱՆՑԻՆԵՐԻՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր ընդունել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանին և աշխատակիցներին: Համայնքի ղեկավարը իր և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի անունից շնորհավորել է խարազյանցիներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ նրանց մաղթելով բեղմնավոր գործունեություն, նոր բեմեր և բուռն ծափահարություններ: «Արտաշատի նորօրյա թատրոնը, պահպանելով Արտավազդյան հնամենի թատրոնի լավագույն ավանդույթները, շարունակում է ակտիվ մշակութային ռիթմով գործել, դուք ձեր ներկայացումների միջոցով շարունակում եք մարդկանց լավատեսություն ու ժպիտ պարգևել: Մենք էլ մշտապես թատրոնի կողքին եք, պատրաստ աջակցելու ձեզ մշակութային նախաձեռնություններում»` իր խոսքում ...
Մանրամասն |
|
25.03.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ` ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Արտաշատի համայնքապետարանում մարտի 22-ին հանդիպում է տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արտաշատ համայնքում հանգրվանած ընտանիքների ներկայացուցիչների հետ: Համայնքի ղեկավարի խորհրդականներ Խորեն Ուստյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, սոցիալական ապահովության և առողջապահության բաժնի պետ Աննա Հովհաննիսյանը ներկայացրել են կառավարության աջակցությամբ և բարեգործների միջոցներով արցախցիների համար արդեն իրագործված և շարունակական ծրագրերը, լսել վերջններիս խնդիրներն ու անհանգստությունները՝ կապված բնակարանի, փաստաթղթերի և սոցիալական աջակցության ծրագերի հետ: Հանդիպմանը կրկին ընդգծվել է, որ մեր հայրենակիցների հոգսերը գտնվում են համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում, ...
Մանրամասն |
|
25.03.24
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇԵԼ Է ԾԱՂԿԱԶԱՐԴԸ՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ
|
Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում տոնի առթիվ մատուցվել է Սուրբ պատարագ, որին ներկա են գտնվել Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և համայնքապետարանի աշխատակիցներ։ Ժամերգությունից հետո օրհնվել են ուռենու ճյուղերը, որոնք բաժանվել են հավատավոր ժողովրդին, կատարվել է մանուկների օրհնության կարգ։ Եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրել են տոնի աստվածային խորհուրդը։
|
|
23.03.24
ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
|
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» «Խթանելով ներառական կառավարումը Հայաստանի բազմամշակութային համայնքներում» ծրագրի շրջանակներում դասընթաց էր կազմակերպվել Արտաշատի համայնքապետարանում, որին մասնակցեցին համայնքի հայ և եզդի երիտասարդներ։Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ծրագրի ղեկավար Մուրազ Շամոյանը, Արտաշատի համայնքապետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։Քննարկվեցինազգային փոքրամասնությունների իրավունքները՝ ըստ միջազգային և ներպետական օրենսդրության,Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նպատակի ու էության,Հայաստանում ազգային փոքրամասնությունները և նրանց իրավունքների պաշտպանության հայեցակարգի ձևավորումը ...
Մանրամասն |
|
22.03.24
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Արտաշատ քաղաքային համայնքի և գյուղական բնակավայրերի 15 բնակիչներ համայնքի ղեկավարին դիմեցին քաղաքաշինական և սոցիալական ոլորտներին առնչվող հարցերով։ Դրանց մի մասին տեղում պարզաբանումներ տրվեց։ Արձանագրված մյուս հարցերի մասով համայնքի ղեկավարի կողմից հանձնարարականներ տրվեց ոլորտային պատասխանատուներին` անհրաժեշտության դեպքում ստույգայցեր կատարելու և բարձրացված հարցերին օրենքի սահմաններում լուծումներ տալու համար։
|
|
21.03.24
ԾԱՆՈՒՑՈՒՄ
|
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված ՀՕ-593-Ն օրենքի կատարումն ապահովելու նպատակով տեղեկացնում ենք, որ մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ 2023թ․ հաշվետու հարկային տարվա ընթացքում ստացված հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)՝ բացառապես էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն․1. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի ...
Մանրամասն |
|
21.03.24
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ՍՏԵՐՋԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
|
Արտաշատի համայնքապետարանը իր լիազորությունների շրջանակներում այս տարի ևս սկսել է իրականացնել թափառող շների ստերջացման գործընթացը: Համայնքապետարանը, համագործակցելով համապատասխան ընկերության հետ՝ կնքել է պայմանագիր, ինչի արդյունքում շարունակաբար ստերջացնելու են համայնքի տարածքում գտնվող թափառող շներին։ Արդեն ստերջացման է տեղափոխվել առաջին խմբաքանակը: Նշենք, որ թափառող շների խնդիրը մշտապես գտնվում է համայնքապետարանի ուշադրության կենտրոնում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |