Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի ,, Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 286 և 19.01.2006 թվականի ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1.Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերից ներքոհիշյալ հողատարածքները`
Լոտ 1-Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 101/6 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0072-0075/ 0,0363 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
Լոտ 2-Արտաշատ համայնքի Մյասնիկյան-Դալար փողոցի թիվ 3/2 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0039-0093/ 0,0265 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
Լոտ 3-Արտաշատ համայնքի Շահումյան փողոցի թիվ 20/3 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0127-0007/ 0,00429 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
Լոտ 4-Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհ թիվ 8/2 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0039-0082/ 0,1 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
Լոտ 5-Արտաշատ համայնքի Դուրյան փողոցի թիվ 10/3 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0070-0200/ 0,0077 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
Լոտ 6-Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհ թիվ 8/3 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0039-0081/ 0,05 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
Լոտ 7-Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհ թիվ 8/4 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0039-0080/ 0,05 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
2.Հողատարածքների աճուրդային կարգով օտարման մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով:
3.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով: