Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով ո ր ո շ ո ւ մ է`
1. Արտաշատ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 29-ի` ,,Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,, թիվ 49-Ա որոշման`
1/ 1-ին կետի 1-ին ենթակետը համարել ուժը կորցրած.
2/ Հավելված թիվ 2-ի 5-րդ տողում ,,Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական,, բառերը փոխարինել ,,Համայնքի ղեկավարի խորհրդական,, բառերով.
3/ Հավելված թիվ 2-ի 6-րդ տողում ,,Համայնքի ղեկավարի ավագ խորհրդական,, բառերը փոխարինել ,,Համայնքի ղեկավարի խորհրդական,, բառերով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: