Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 5-րդ կետով, լսելով և քննարկելով համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ Մ.մելիքյանի Արտաշատ համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին հաղորդումը. ո ր ո շ ո ւ մ է`
Հաստատել Արտաշատ համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը`
ա/ եկամուտների գծով նախատեսված 675409,04 հ.դ.-ի դիմաց փաստացի մուտքագրվել է 638005,98 հ.դ., կատարողականը` 94,5 % /հավելվածը կցվում է/.
բ/ ծախսերի գծով ըստ գործառնական դասակարգման նախատեսված 674359,04 հ.դ.-ի դիմաց փաստացի ծախսվել է 628555,81 հ.դ., կատարողականը` 93,2 % /հավելվածը կցվում է/: