Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայասատանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով , լսելով և քննարկելով համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ Մ.Մելիքյանի Արտաշատ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման առաջին կիսամյակի հաշվետվության մասին հաղորդումը, համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Արտաշատ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման առաջին կիսամյակի հաշվետվությունը `
ա/ եկամուտների գծով նախատեսված 542193.160 հ.դ.-ի դիմաց փաստացի մուտքագրվել է 419626.924 հ.դ., կատարողականը 77.4 % / հավելվածը կցվում է/.
բ/ ծախսերի գծով ըստ գործառնական դասակարգման նախատեսված 542193.160 հ.դ.-ի դիմաց փաստացի ծախսվել է 322867.376 հ.դ., կատարողականը 59.5 % / հավելվածը կցվում է /: