Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 674-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2020 թվականի N 674-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23 ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՀԱՏՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՐԻՍՊԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002 թվականի թիվ 88-Ն, 19.01.2006 թվականի՝ ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն, 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի սեփականատեր Ա.Հակոբյանի 11.09.2020 թվականի թիվ Հ-1432 դիմումը. ո ր ո շ ու մ  եմ՝

1. Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող, Արեն Արայիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, ընդանուր՝ 0,0613 հա մակերեսով տնամերձ հողամասից /զբաղեցրած բնակելի տնով-385,2քմ, թոնրատնով-14,8քմ, պարիսպ-1,8քմ, ինքնակամ կառուցած պարիսպով-3,8քմ/ առանձնացնել 83,9քմ մակերեսով հողամասը /զբաղեցրած 3,3քմ ինքնակամ կառուցած պարիսպով/ որպես առանձին գույքային միավոր, առանձնացվող բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման, առանց հողատարածքի փաստաթղթերի փոփոխման պահանջի:

2. Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող, Արեն Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, առանձնացվող 83,9քմ մակերեսով որպես հասարակական կառուցապատման փոփոխվող հողամասում գտնվող 3,3քմ մակերեսով ինքնակամ կառուցած պարիսպի նպատակային նշանակությունը փոփոխել հասարակականի /պարիսպ/:
3.Առանձնացվող հատվածի՝ 83,9քմ մակերեսով որպես հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխվող հողամասի և ինքնակամ կառուցված 3,3քմ պարիսպի հասցեն  համարել՝  Արտաշատ համայնք, Օգոստսի 23 փողոց, թիվ 2/1, իսկ հիմնական, բնակելի հատվածի՝ 0,05291հա մակերեսով տնամերձ հողամասի /զբղեցրած բնակելի տնով-385,2քմ, թոնրատնով-14,8քմ, պարիսպով-1,8քմ, ինքնակամ կառուցված պարիսպով-0,5քմ/ հասցեն թողնել նույնը՝ Արտաշատ համայնք, Օգոստոսի 23 փողոց, թիվ 4/1:

4. Արեն Հակոբյանը պարտավոր է Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 2/1 հասցեի 83,9քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման և 3,3քմ ինքնակամ կառուցած պարիսպի փոփոխելու համար համայնքապետարանի 900415004283 հաշվի համարին վճարել՝ ընդամենը՝  38720 /երեսունութ հազար յոթ հարյուր քսան/դրամ, որից՝ 8390/ութ հազար երեք հարյուր ինսուն/ դրամ, յուրաքանչուր 1քմ մակերեսով հողի համար՝ 100 ՀՀ դրամ /83,9քմx100դրամ=8390/դրամ+ յուրաքանչուր 1քմ մակերեսով շինության համար՝ 100 ՀՀ դրամ՝ 330 /երեք հարյուր երեսուն/ /3,3քմx100դր=330/դրամ + միանվագ վճար՝ 30 000 /երեսուն հազար/ դրամ:

5.Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխում համայնքի հողային հաշվեկշռում:

6.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner