|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հոկտեմբերի 2020 թվականի N 96-Ա |
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով և 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
- Արտաշատ համայնքի տարածքում գտնվող Վարդան Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 1,18 հա մակերեսով/ 03-001-0419-0013 ծածակգրի տակ գտնվող/ գյուղատնտեսական նշանակության խաղողի այգու և վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:
- 1,18 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գործառնական նշանակության հողամասին տրամադրել հետևյալ հասցե` Արտաշատ համայնք, Վերին Արտաշատ տանող ճանապարհ, թիվ 7:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
|
|
|
Կողմ -10 ԱՍԱՏՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|