Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով և ընդառաջելով Ն.Խաչատրյանի 21.07.2020 թվականի թիվ Խ-1029 դիմումին. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Ազատամարտիկների փողոցի թիվ 47/1 հասցեում գտնվող, Նարինե Շոթայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Ազատամարտիկների փողոցի թիվ 47 հասցեում գրանցված տնամերձ հողամասով զբաղեցրած 0.0435հա մակերեսով /ծածկագիր՝ 03-001-0045-0021/ կից 0,01948 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-001-0045-0050/, քանի որ հնարավոր չէ օտարելու որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Նարինե Խաչատրյանին: 2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով: |