Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով հաստատված կարգով . ո ր ո շ ու մ է՝ 1. Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Ներսիսյան փողոցի թիվ 13/1 հասցեում գտնվող, Անժելա Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Ներսիսյան փողոցի թիվ 13 հասցեում գրանցված բնակելի տան և 136քմ մակերեսով տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 03-001-0125-0020/ կից բնակավայրերի բնակելի կառուցապատման 54քմ մակերեսով հողամասը /ծածկագիր՝ 03-001-0125-0150/, քանի որ հնարավոր չէ օտարելու որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով օտարելու Անժելա Սահակյանին: 2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 100% չափով: |