Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 367
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 669-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N 669-Ա

ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23 ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 107/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՐԱԿԻՑ ՀՈՂԱԿՏՈՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻՑ ՀԱՏՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԶԲԱՂԵՑՐԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ,ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՏՎԱԾԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002 թվականի թիվ 88-Ն, 19.01.2006 թվականի՝ ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն, 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն, 18.05.2006 թվականի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, թիվ 912-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 107/2 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի սեփականատեր Ն.Հովհաննիսյանի 21.08.2020 թվականի թիվ Հ-1250 դիմումը. ո ր ո շ ու մ  եմ՝

  1. Քարտեզագրման սխալի հետևանքով առաջացած որպես համայնքային սեփականություն փոխանցված` Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 107/2 հասցեի, Նաիրի Վոլոդյայի Հովհաննիսյանին պատկանող բնակելի կառուցապատման  հողամասից փաստացի օգտագործվող անշարժ գույքով զբաղեցրած 18,8 քմ մակերեսով հատվածի բնակավայրերի այլ գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի /համաձայն հաստատված հատակագծի/:
  2. Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 107/2 հասցեում գտնվող ընդհանուր՝ 0,1212հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից /զբաղեցրած՝ բնակելի տուն, ավտոտնակ, լողավազան, սան.հանգույց, օժանդակ շինություն, պարիսպներ, ծածկ/ առանձնացնել 0,01543 հա մակերեսով հողամասը /զբաղեցրած 153,85քմ արտաքին /140,05քմ ներքին/ մակերեսով օժանդակ շինությամբ, որից 18,39քմ հատվածը-ինքնակամ կառուցված/: Առանձնացվող 0,01543 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի /որից 0,00053քմ համայնքի բնակավայրի այլից փոփոխվել է քաղաքացու բնակելի կառուցապատման/ գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման: 
  3.  Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 107/2 հասցեում գտնվող առանձնացվող 0,01543հա մակերեսով որպես հասարակական կառուցապատման փոփոխվող հողամասում գտնվող 153,85 քմ արտաքին /140,05քմ ներքին/ մակերեսով օժանդակ շինության /որից 18,39քմ-ինքնակամ կառուցված/ նպատակային նշանակությունը փոփոխել հասարակականի, գործառնականը-առևտրի սրահի,առանց նախագծային փաստաթղթերի փոփոխման պահանջի:
  4. Առանձնացվող հատվածի՝ 0,01543քմ մակերեսով որպես հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխվող հողամասի և առևտրի սրահի հասցեն  համարել՝  Արտաշատ համայնք, Օգոստսի 23 փողոց, թիվ 107/4, իսկ հիմնական, բնակելի հատվածի՝ 0, 10577 հա մակերեսով տնամերձ հողամասի /զբաղեցրած՝ բնակելի տուն, ավտոտնակ, լողավազան, սան.հանգույց, պարիսպներ, ծածկ, օժանդակ շինություն հատված/ հասցեն թողնել նույնը՝ Արտաշատ համայնք, Օգոստոսի 23 փողոց, թիվ 107/2:
  5.  Նաիրա Հովհաննիսյանը  պարտավոր է Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 107/4 հասցեի 154,3քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման և 153,85քմ օժանդակ շինության որպես հասարակական նշանակության առևտրի սրահի փոփոխելու համար համայնքապետարանի 900415004283 հաշվի համարին վճարել՝ ընդամենը՝  60815 /վաթսուն հազար ութ հարյուր տասվհինգ/դրամ, որից՝ 15430/տասնհինգ հազար չորս հարյուր երեսուն/ դրամ, յուրաքանչուր 1քմ մակերեսով հողի համար՝ 100 ՀՀ դրամ /154,3քմx100դրամ=15430/դրամ+ յուրաքանչուր 1քմ մակերեսով շինության համար՝ 100 ՀՀ դրամ՝ 15385 /տասնհինգ հազար երեք հարյուր ութսունհինգ /դրամ /153,85քմx100դր=15385/դրամ + միանվագ վճար՝ 30 000 /երեսուն հազար/ դրամ:
  6. Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 107/4 հասցեում գտնվող, Նաիրա Վոլոդյայի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 18,39 քմ արտաքին /17,48 քմ ներքին/ մակերեսով հասարակական նշանակության շինությունը /առևտրի սրահը/ օրինականացնել և համարել կառույցն ինքնակամ կառուցված Նաիրա ՀՈվհաննիսյանի սեփականությունը:
  7. Հասարակական նշանակության 18,39 քմ արտաքին /17,48 քմ ներքին/ մակերեսով շինության /առևտրի սրահի/ օրինականացման վճարը կազմում է 95628/ինսունհինգ հազար վեց հարյուր քսանութ/ դրամ /1 քմ արժեքը՝ 5200x18,39քմ=95628դրամ/:
  8. Նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
  9. Պարտավորեցնել Ն.Հովհաննիսյանին 60-օրյա ժամկետում կատարել նախատեսված վճարում համայնքի բյուջեի 900415151209 հաշվի համարին:
  10. Նշված ժամկետում Ն.Հովհաննիսյանի կողմից վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:
  11. Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխում համայնքի հողային հաշվեկշռում:

  12.  Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանի վրա:

     


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner