Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002 թվականի ,,Հայաստանի Հանրապետության շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին,, թիվ 88 որոշմամբ, հաշվի առնելով Արտաշատ համայնքի Մարքսի փողոցի թիվ 22/1 շենքի թիվ 2 հասցեում գտնվող բնակարանի համասեփականատեր Բորիս Արամայիսի Հակոբյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված՝ Մարքսի փողոցի թիվ 22/1 շենքի թիվ 2 հասցեում գտնվող 94,96 քմ մակերեսով բնակարանի 48,38 քմ մակերեսով հատվածի գործառնական նշանակությունը բնակելիից հասարակական նշանակության՝ որպես առևտրի սրահ, փոփոխելու թույլտվություն տալու մասին 17.10.2019 թվականի թիվ Հ-2030 դիմումը. ո ր ո շ ու մ ե մ՝
1. Թույլատրել Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մարքսի փողոցի թիվ 22/1 շենքի թիվ 2 հասցեում գտնվող 94,96 քմ մակերեսով բնակարանի 48,38 քմ մակերեսով հատվածի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելիից հասարակականի՝ որպես առևտրի սրահ, առանց նախագծային փաստաթղթերի փոփոխության պահանջի:
2. Հանձնարարել ,,Բարեկարգ Արտաշատ,, ՀՈԱԿ-ին համայնքի բնակարանային ֆոնդի հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի ԲԿՏՏԱՍ բաժնի պետ պրն. Ա. Եփրեմյանի վրա: